Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՐՈՇՈՒՄԸ ՉԻ ՔՆՆԱՐԿՎՈՒՄ

Հունիս 26,2010 00:00

Օրերս բնապահպանության նախարարը մի շարք բնապահպանական կազմակերպությունների հետ, որոնք կազմել են էկոլոգիական դաշինք, մեկնել են Խոսրովի արգելոցում գտնվող Գիլան արգելավայր՝ տեղում ծանոթանալու այդտեղ տեղի ունեցող աղմկահարույց շինարարությանը: Այս այցելության տեսանկարահանված նյութերը երեկ հայտնվել էին youtube.com կայքում: Ըստ բնապահպանների, ցնցողն այն էր, որ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը այնտեղ հայտարարել է, որ կառավարության որոշումները ենթակա չեն հասարակական լսումների, այլ՝ միայն ծրագրերը: Նա նկատի ուներ այն, որ այս արգելոցում արգելավայր ստեղծելու որոշման ժամանակ պարտադիր չէին հանրային լսումները: Այս հայտարարությանն ի պատասխան, էկոլոգիական դաշինքի անդամներից մեկը պատասխանեց հարցով. «Ուրեմն, եթե կառավարությունը որոշում է կայացնում՝ երկիրը հանձնել թուրքերին ու հասարակությունը չի լսում դա՝ համարվում է ճի՞շտ»:
Էկոլոգիական դաշինքը նախարարից պահանջում էր անհապաղ դադարեցնել տեղի ունեցող կառուցապատումը, ապամոնտաժել այն եւ տարածքը վերադարձնել արգելոցին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել