Շինարարական աշխատանքների պատճառով, հունիսի 27-ին, ժամը 10-24-ը կդադարեցվի մայրաքաղաքի Դեմիրճյան, Ֆրիկի, Անտառային, Սարալանջի, Ջրաշատ փողոցների, Թումանյան փողոցի 37, 37ա, Սարյան փողոցի 24, 24ա, 26 շենքերի, Ազգային ժողովի, ՀՀ նախագահի նստավայրի, Մաշտոցի պողոտայի Ընդունելությունների տան ու հարակից տարածքների ջրամատակարարումը: Այս մասին հայտնում են «Երեւան ջուր» ընկերությունից: