Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅՈՒՐԱՆՈՑ Է ԿԱՆՉԵԼ ՄԱՐՄՆԱՎԱՃԱՌՆԵՐԻՆ

Հունիս 26,2010 00:00

Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության, Քանաքեռ-Զեյթունի եւ քննչական բաժինների ծառայողները մի քրեական գործի շրջանակներում պարզել են, որ Երեւանի Թբիլիսյան խճուղում գտնվող «Էրզրում» հյուրանոցային համալիրի աշխատակցուհի, 1975 թ. ծնված Կարինե Կ.-ն 2009 թ. ամռանից մինչ օրս հաճախորդների համար հյուրանոց է կանչել մարմնավաճառներ՝ 1973 թ. ծնված Շուշանիկ Ս.-ին եւ 1986 թ. ծնված Արմինե Բ.-ին եւ օգուտ ստանալով՝ նպաստել է նրանց պոռնկությամբ զբաղվելուն: Ոստիկանության հաղորդմամբ, կատարվում է նախաքննություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել