Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ՝ ՄՈՐ ՀՐԱՑԱՆՈՎ

Հունիս 26,2010 00:00

Հունիսի 23-ին, ժ. 20.30-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի մասում ստացած հրազենային վնասվածքով, մահացած վիճակում, իրենց մոտ է տեղափոխվել 1990 թ. ծնված Սաթենիկ Կարապետյանը: Պարզվել է, որ Ս. Կարապետյանը մորը պատկանող «Ֆաբարմ» տիպի հրացանից կրծքավանդակին կրակելու միջոցով տանն ինքնասպանություն է գործել: Փաստի առթիվ հարուցվել է քրգործ՝ ՀՀ քր. օր.-ի 110 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Հրացանն առգրավված է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել