Լրահոս
Օրվա լրահոսը

ՖՈՒՏԲՈԼԻՍՏԸ ԱՊՏԱԿԵԼ Է ԿԻՆ ԼՐԱԳՐՈՂԻՆ

Հունիս 25,2010 00:00

Խմբային մրցաշարի եզրափակիչ խաղում ԱՄՆ-ից կրած պարտությունից հետո, Ալժիրի հավաքականի հարձակվող Ռաֆիկ Սաիֆին հանդերձարանի ճանապարհին, այսպես կոչված՝ խառը գոտում ապտակել է կին լրագրող Ասմա Հալիմին: Այս մասին BBC գործակալության թղթակցին պատմել է ականատես մեկ այլ լրագրող՝ Ռիչարդ Կոննելլին:

Դեմքին հարված ստանալուց հետո Ասման բնազդորեն փորձել է պատասխանել, սակայն ֆուտբոլիստն այս անգամ էլ նրա վրա ջրի պլաստիկե շիշն է շպրտել, որից հետո թիմակիցները նրան դեպքի վայրից տարել են հանդերձարան: Տուժողը խոստացել է բողոքել ՖԻՖԱ-ին եւ ոստիկանություն դիմել: Հնարավոր է, որ միջադեպը Սաիֆիի եւ Հալիմի միջեւ հնուց եկող հակամարտության արդյունք է: Մեկ տարի առաջ լրագրողը թարգմանել եւ թերթում տպագրել էր ֆուտբոլիստի հարցազրույցներից մեկը, որից հետո հարձակվողը հայտարարել էր, թե իր խոսքերը ձեւափոխված է ներկայացվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել