Լրահոս
Օրվա լրահոսը

Ութ հոգի քառորդ եզրափակիչ էին մտել

Հունիս 25,2010 00:00

Հունիսի 21-ին Լվովում մեկնարկել է բռնցքամարտի Եվրոպայի ավագ տարիքի պատանիների առաջնությունը: ՀԱՕԿ-ի ինտերնետային կայքէջը տեղեկացնում է, որ Հայաստանի 12 պատվիրակներից ութը հաղթել են նախնական բոլոր մենամարտերում եւ մտել քառորդ եզրափակիչ: Իսկ ծանր քաշային Ռաֆայել Սիմոնյանը (Վանաձոր) երեկ ցերեկվա հերթում, տոնելով եւս մեկ հաղթանակ, արդեն կիսաեզրափակիչում է: Նա իր համար արդեն ապահովել է առնվազն բրոնզե մեդալ: Մեր հանրապետության մյուս յոթ ներկայացուցիչները ռինգ մտնելու էին երեկ երեկոյան: Մեր հավաքականի ավագ մարզիչը Ֆեդյա Ալեքսանյանն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել