Լրահոս
Օրվա լրահոսը

Մեծ բասկետբոլը կրկին Երեւանում է

Հունիս 25,2010 00:00

Հունիսի 28-ից հուլիսի 3-ը Երեւանի «Միկա» մարզահամալիրում անցկացվելու է բասկետբոլի Եվրոպայի կանանց առաջնության երրորդ դիվիզիոնի մրցաշարը: «A» խմբում, բացի Հայաստանի ազգային հավաքականից, մարզաձեւի սիրահարները ականատես կլինեն նաեւ Մոլդովայի, Անդորրայի, Ջիբրալթարի ընտրանիների մրցելույթին:

Մրցաշարին նախապատրաստվող մեր հավաքականի մարզիչ Գիա Ղազանչյանը «ArmSport.am»-ին տված հարցազրույցում ասել է, որ թիմը պետք է անի ամեն բան՝ հայ մարզասերներին ուրախություն պարգեւելու համար: Գ. Ղազանչյանի խոսքերով, առավելագույն առաջադրանքը հաղթելն է, իսկ նվազագույնը՝ եզրափակիչ մտնելը, ինչը եւս Եվրոպայի առաջնության երկրորդ դիվիզիոն տեղափոխվելու հնարավորություն է ընձեռում:

Հուրախություն բասկետբոլի սիրահարների, Երեւանի «Հատիսի» առանցքային խաղացողներից ամերիկացի Ամանդա Ջեքսոնը Հայաստանի քաղաքացիություն է ստացել եւ հունիսի սկզբներից միացել է մեր հավաքականի մարզումներին: Նրա ներկայությունը, անկասկած, կուժեղացնի մեր ընտրանին:

Նախնական փուլում Հայաստանի հավաքականի խաղերի օրերն են.

Հունիսի 28: Հայաստան-Ջիբրալթար:

Հունիսի 29: Հայաստան-Մոլդովա:

Հունիսի 30: Հայաստան-Անդորրա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել