Լրահոս
Օրվա լրահոսը

Պայքարն սկսվեց

Հունիս 25,2010 00:00

Երեկ Ջերմուկ առողջարանային քաղաքում մեկնարկեց ՖԻԴԵ-ի կանանց «Grand Prix» մրցաշարի չորրորդ փուլը: Իսկ նախորդ օրը կայացավ մրցաշարի բացման արարողությունը, որին ներկա գտնվելու նպատակով Հայաստան է ժամանել ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը: Նա բարձր գնահատեց Հայաստանի, մեր շախմատի ֆեդերացիայի ղեկավարության ծավալած աշխատանքը՝ շախմատը զարգացնելու եւ աշխարհագրությունն ընդլայնելու ուղղությամբ:

Խոսելով «Grand Prix» մրցաշարի հայաստանյան փուլի մասին՝ Իլյումժինովը նշեց, որ այն կարելի է համարել աշխարհի ոչ պաշտոնական առաջնություն, քանի որ Ջերմուկում խաղալու են աշխարհի մեծագույն երեք չեմպիոնուհիներ՝ Անտոանետա Ստեֆանովան (Բուլղարիա), Սյու Յուհուանը (Չինաստան) եւ Մայա Չիբուրդանիձեն (Վրաստան):

Առաջին տուրում գրանցվեցին հետեւյալ արդյունքները.

Բաիրա Կովանովա-Մարթա Ֆիերո՝ 1:0

Սյու Յուհուա-Լիլիթ Մկրտչյան՝ 0:1

Հու Յիֆան-Շեն Յանգ՝ 0:1

Անտոանետա Ստեֆանովա-Նանա Ձագնիձե՝ 0:1

Էլինա Դանիելյան-Մայա Չիբուրդանիձե՝ 1:0

Պիա Կրամլինգ-Տատյանա Կոսինցեւա՝ 1/2:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել