Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՆԴԻՐԸ ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻՆ ՉԷ

Հունիս 25,2010 00:00

Մոսկվան «տանել չի կարողանում» հենց Վրաստանի՝ որպես անկախ պետության կարգավիճակը, ուստի ՌԴ-ին Վրաստանի որեւէ նախագահ երբեւէ դուր չի գա, անկախ այն բանից, թե այդ պաշտոնն ով կզբաղեցնի: Այդպիսի հայտարարություն է արել Վրաստանի արտգործնախարար Գրիգոլի Վաշաձեն՝ մեկնաբանելով ԱՄՆ կատարած այցի շրջանակներում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի խոսքերը: Հիշեցնենք, որ ՌԴ նախագահն ասել էր, թե վստահ է, որ Մոսկվայի եւ Թբիլիսիի միջեւ հարաբերությունները կբարելավվեն, բայց միայն Վրաստանի ղեկավարության փոփոխությունից հետո: «Հենց որ Վրաստանը նոր ղեկավար ունենա, մենք բոլոր հնարավորությունները կունենանք մեր հարաբերությունները վերականգնելու համար»,- «Newsru»-ի փոխանցմամբ, հայտարարել էր Մեդվեդեւը:

Մինչդեռ, Վաշաձեի դիտարկմամբ, «1991թ.-ից՝ Վրաստանի կողմից անկախություն հռչակելուց հետո չի եղել որեւէ իշխանություն, որը ընդունելի կլիներ Ռուսաստանի համար: Կրեմլում անհամատեղելիություն կա Վրաստանի բոլոր նախագահների, անկախության հիմնարար սկզբունքների, ազատության եւ Վրաստանի տարածքային ամբողջականության հետ»: Վրաստանի ԱԳ նախարարը նաեւ հավելել է, թե «երկու երկրների միջեւ հարաբերությունները կհարթվեն միայն այն ժամանակ, երբ Ռուսաստանը ճանաչի Վրաստանի հետ հավասար լինելու փաստը՝ միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել