Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՍՊԱՆԻԱՅՈՒՄ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՄԻ ԽՈՒՄԲ ԳՆԱՑՔԻ ՏԱԿ Է ԸՆԿԵԼ

Հունիս 25,2010 00:00

Իսպանիայում, Բարսելոնայից ոչ հեռու, արագընթաց գնացքը վրաերթի է ենթարկել մի խումբ երիտասարդների, որոնցից 12-ը մահացել է եւ եւս 17-ը վնասվածքներ է ստացել: Պատահարը տեղի է ունեցել հինգշաբթի գիշերը, երբ երիտասարդների մի խումբ մեկնել է Սուրբ Հովհաննեսի տոնին եւ երկաթգծերն անցել է հետիոտնի համար արգելված հատվածով՝ նախընտրելով չմտնել Բարսելոնան եւ Ալիկատեն կապող ստորգետնյա անցումը: Վնասվածքներ ստացածներից երեքի վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր: Այդ մասին փոխանցում է «Reuters»-ը: Փրկարարները զոհվածների մարմինները հայտնաբերել են երկաթգծերի մոտ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել