Լրահոս
Օրվա լրահոսը

ՕԲԱՄԱՆ ՉՆԵՐԵՑ ԳԵՆԵՐԱԼԻՆ

Հունիս 25,2010 00:00

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման որոշում է կայացրել պաշտոնից ազատել Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատար Սթենլի Մաքքրիստալին։ Միացյալ Նահանգների նախագահը, որն այդ որոշումն ընդունել է գեներալի հետ «դեմ առ դեմ» հանդիպումից եւ իր խորհրդականների հետ շուրջ 3 ժամ տեւած խորհրդակցությունից հետո, հայտարարել է, թե դա անում է մեծ ցավով։

Հիշեցնենք, որ գեներալը կանչվել էր Վաշինգտոն, որտեղ հանդիպել էր պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսի եւ նախագահ Բարաք Օբամայի հետ։ Սպիտակ տան դժգոհության պատճառ էր դարձել Սթենլի Մաքքրիստալի աղմկահարույց հարցազրույցը ամերիկյան «Rolling Stone» ամսագրին։ Հոդվածում տեղ էին գտել Սթենլի Մաքքրիստալի կողմից արված մի շարք վիրավորական ձեւակերպումներ՝ փոխնախագահ Ջո Բայդենի, Ազգային անվտանգության գործերով խորհրդական Ջիմ Ջոնսի եւ ԱՄՆ վարչակազմի այլ պաշտոնյաների հասցեին: News.am-ի մատուցմամբ, ամերիկյան մամուլը նրան արդեն իսկ «խռովարար գեներալ» է անվանել։

Համաձայն CNN հեռուստաընկերության՝ Մաքքրիստալին Աֆղանստանում փոխարինելու է գեներալ Դեյվիդ Պետրեուսը, ով նախկինում եղել է Իրաքում ամերիկյան զորքերի հրամանատարը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել