Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՐԱՆՈՒՄ ԿԱՐԾՈՒՄ ԵՆ, ՈՐ ԵՐԿՐԻ ԴԵՄ ՀԱՐՁԱԿՈՒՄ ԿԼԻՆԻ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔԻՑ

Հունիս 25,2010 00:00

Իրանի հյուսիս-արեւմտյան սահմանին ռազմական դրություն է հայտարարվել: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը զորքեր եւ ռազմական տեխնիկա է կուտակում Մերձկասպյան տարածաշրջանում, որտեղ ԱՄՆ-ի եւ Իսրայելի զինված ուժեր են տեղակայվել, ընդ որում՝ Ադրբեջանի ռազմաբազաներում, ու պատրաստ են ցանկացած պահի հարված հասցնել Իրանի ատոմային օբյեկտներին: News.am-ի մատուցմամբ, նախօրեին ԻՀՊԿ-ի հրամանատարներից մեկը՝ գեներալ Մեհդի Մոինին հայտարարել է, թե իրեն հանձնարարվել է «ամերիկա-իսրայելական հարձակումը ետ մղել: Մոբիլիզացիան հայտարարվել է ամերիկյան եւ իսրայելական զորքերի տեղակայման փաստով: Որոշ արեւմտյան երկրներ զբաղված են էթնիկ բախումների հրահրմամբ՝ իրավիճակն ապակայունացնելու համար»,- հաղորդել է «Mignews»-ը:

Իրանական asriran.com կայքն իր հերթին տեղեկացնում է, որ ռազմական հարձակման դեպքում Իսրայելն օգտագործելու է Վրաստանի եւ Ադրբեջանի տարածքը, քանի որ Էրդողանը չեղյալ է հայտարարել իր երկրի եւ Իսրայելի ռազմական պայմանագիրը: Կայքը նշում է, որ Ադրբեջանի խորհրդարանը վերջերս է ընդունել ռազմական դոկտրինը, որը թույլ է տալիս օտարերկրյա ռազմաբազաների տեղակայումն իր երկրի տարածքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել