Լրահոս
Օրվա լրահոսը

Հունաստանի վարչապետը հանդիպել է Թուրքիայի ղեկավարների հետ

Հունիս 25,2010 00:00

\"\"Թուրքիայում ընթացող Հարավարեւելյան Եվրոպայի երկրների համագործակցության գագաթաժողովի շրջանակներում Հունաստանի վարչապետ Յորղոս Պապանդրեուն հանդիպել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ։ News.am-ը, վկայակոչելով թուրքական CNNturk-ը, տեղեկացնում է, որ երկու երկրների վարչապետների 1 ժամ տեւած հանդիպմանը մասնակցել է նաեւ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն։ Հունաստանի վարչապետը նշել է, որ Աթենքում թուրք-հունական համաձայնագրերի իրագործման համար ջանքեր են գործադրվում։ Կողմերը քննարկել են նաեւ Հունաստանի ճգնաժամի խնդիրը։ «Մենք հավատում ենք, որ ճգնաժամից դուրս ենք գալու, եւ այդ ուղղությամբ մեր աշխատանքները սկսել են արդյունք տալ»,- նշել է Հունաստանի վարչապետը։

Հանդիպումից հետո Յորղոս Պապանդրեուն այցելել է Ստամբուլի հունական պատրիարքարան, որտեղ հանդիպել է պատրիարք Բարդուղիմեոսի հետ։

Ավելի ուշ տեղի է ունեցել Հունաստանի վարչապետի հանդիպումը նաեւ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել