«Առավոտի» տեղեկություններով, երեկ Կապանի նախկին քաղաքապետն ու դատախազության նախկին աշխատակից նրա ընկերը քաղաքային սրճարանում միմյանց հետ վիճել են: Ականատեսներից մեկն ասաց, որ օդ են բարձրացել անգամ աթոռներ: Հասարակական կարգը խախտելու համար ոստիկանությունը, իհարկե, գործ չի հարուցել, քանի որ ասում էին, թե նրանք իրարից «ընկերական» են բաժանվել: