Հունիսի 16-23-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է 48 ճանապարհատրանսպորտային պատահար:
Ըստ ՀՀ ոստիկանության մամլո ծառայության, ճանապարհատրանսպորտային պատահարների հետեւանքով 6 մարդ զոհվել է, 54-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Նույն ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է ավազակային հարձակման 2 դեպք, որոնք բացահայտվել են: Արձանագրված գողության 99 դեպքից բացահայտվել է 75-ը, մարմնական վնասվածք հասցնելու 79 դեպքից՝ 75-ը, կողոպուտի 13 դեպքից՝ 7-ը, իսկ խուլիգանության 10 եւ խարդախության 20 դեպքերն էլ բացահայտվել են: