«Առավոտում» երեկ տեղեկացրել էինք, որ Նալբանդյան փողոցի թիվ 29 բակում 33-ամյա Անդրանիկ Ռուբենի Բադալյանը (նկարում՝ վերջինը) հափշտակել է 18-ամյա Արթուր Ժամհարյանի ոսկե շղթան: Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, Ռուբեն Ներսիսյանի նախագահությամբ, բավարարեց ոստիկանության միջնորդությունը՝ Բադալյանի նկատմամբ կիրառելով երկամսյա ժամկետով կալանք:
Անդրանիկ Բադալյանը կասկածվում է մեկ տասնյակից ավելի երիտասարդների նկատմամբ կողոպուտ կատարելու մեջ: