Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԶԱՏԱԶՐԿՎԵՑ՝ ԿՈՉՄԱՆ ՀԱՄԱՐ

Հունիս 25,2010 00:00

ՀՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության առանձին ոստիկանության վաշտի հրամանատար, ոստիկանության մայոր Հարություն Հովհաննիսյանը երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնաց Մարտիրոսյանի դատավճռով դատապարտվեց 5 տարվա ազատազրկման, գույքի մասնակի բռնագրավմամբ: Հիշեցնենք, որ Հ.Հովհաննիսյանը մեղադրվում էր, որ նույն վարչության աշխատակից Ա.-ին սպայական պաշտոնի նշանակելու համար պահանջել եւ ստացել էր 2500 ԱՄՆ դոլար: Նշենք, որ երբ առաջին անգամ Հովհաննիսյանի մասին «Առավոտը» փետրվարի 10-ի հրապարակմամբ անդրադարձել էր, նա դատարանում հայտարարել էր. «Կապացուցեմ իմ անմեղությունը, իսկ հետո կզբաղվեմ «Առավոտով» ու լուսանկարչով» (տողերիս հեղինակով):

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել