Սարյանի փողոցում գտնվող սրճարանի «վտանգավոր ծառի» մասին «Առավոտն» ահազանգել էր օրեր առաջ: 20-25 մետր բարձրության չորացած ծառը վտանգ էր ներկայացնում թե՛ սրճարան մտնողների, թե՛ այնտեղ իրենց ժամանցն անցկացնողների համար: Քաղաքապետարանն արձագանքելով թերթի ահազանգին՝ չորացած ծառը կտրեց: Ի դեպ, մայրաքաղաքում վտանգավոր եւս 300 ծառ կա:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: