Լրահոս
Օրվա լրահոսը

Ավելի լավ են երաշխավորելու

Հունիս 25,2010 00:00

ՀՀ Ազգային ժողովը երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ միաձայն ընդունել է ֆիզիկական անձանց բանկային ավանդների երաշխիքայն շեմը կրկնակի անգամ բարձրացնող օրինագծի օգտին: «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների փոխհատուցման երաշխիքների մասին» օրենքում փոփոխությունների եւ լրացումների նախագիծը ենթադրում է բարձրացնել երաշխիքային շեմը՝ 2 մլն դրամից մինչեւ 4 մլն դրամ՝ դրամային ավանդների եւ 1 մլն դրամից 2 մլն դրամ՝ արտարժութային ավանդների համար: Կրկնակի անգամ բարձրանում է նաեւ առեւտրային բանկերի կողմից ավանդների ապահովագրության հիմնադրամին մուծվող վճարների շեմը: Դրանից բացի, առնվազն հինգ տարին մեկ անգամ բանկերի կողմից հիմնադրամին վճարվող գումարների չափերը կարող են վերանայվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել