Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՐԱՆԱԿԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ

Հունիս 25,2010 00:00

«Հայ-իրանական ներկա հարաբերությունները անտեսված ու կորցրած հնարավորությունների երկար շղթա են»,- ասված է «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի ջանքերով ստեղծվող Այլընտրանքային խորհրդարանի արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդրանիկ զեկույցում:

Իբրեւ կորցրած եւ անտեսված հնարավորություններ, նշվում է. «Շուրջ երկու տասնամյակ չի լուծվում Հայաստան-Իրան երկաթուղու կառուցման Հայաստանի համար կենսական եւ ռազմավարական խնդիրը։ Երկաթուղու շահագործումը ոչ միայն առավելագույնս կնվազեցնի Թուրքիայի կողմից Հայաստանի ցամաքային շրջափակման վնասները, այլեւ կվերածվի մի կարեւորագույն կոմունիկացիոն հանգույցի՝ կապելով Սեւծովյան ավազանի երկրները Պարսից ծոցի երկրների հետ, ընդգրկելով Հնդկաստանն ու Չինաստանը: Առ այսօր չի գործում ՀՀ իշխանությունների կողմից շատ թմբկահարված հայ-իրանական գազամուղը։ Բաց թողնված հնարավորությունների շարքից է նաեւ Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի շահագործումը, որի շինարարության եւ կենսագործունեության համար Իրանի Իսլամական Հանրապետությունը Հայաստանին առաջարկում էր շահավետ գործարք, որի դեպքում Իրանը վարկավորելու էր 5-րդ էներգաբլոկի շինարարությունը եւ շահագործումը, իսկ վարկը մարվելու էր Իրանին տրամադրվող հոսանքի տեսքով, ինչի արդյունքում կառույցը մնալու էր որպես ՀՀ սեփականություն: Սակայն ՀՀ կառավարությունը գերադասեց կամ նրան պարտադրվեց կառույցը փոխանցել Ռուսաստանին՝ զիջելով նրան պետական սեփականության իրավունքը: Ճիշտ նույն ձեւով տարիներ շարունակ ձգձգվում է Մեղրիում համատեղ հայ-իրանական նավթավերամշակման գործարանի շինարարությունը»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել