«Պարզ է, որ ԵԽԽՎ թուրք նախագահն իրականության հետ իր կապերը խզել է, որովհետեւ իրականությունից հեռու հայտարարություններ է անում»,- tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մեւլութ Չավուշօղլուի այսօրվա հայտարարությանը։
Ըստ Շարմազանովի՝ խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին՝ լավ կլինի, որպեսզի Չավուշօղլուն ծանոթանա Եվրոպայի եւ ԱՄՆ տեսակետներին, որոնք բարձր են գնահատել Հայաստանի նախագահի ջանքերը։
Անդրադառնալով թուրք գործչի այն հայտարարությանը, թե առաջին անգամ է լսում ադրբեջանական դիվերսիոն խմբի գործողությունների մասին՝ Շարմազանովը նշեց. «Պարզ է, որ նա տառապում է քաղաքական կուրությամբ, բայց տեսանք, որ նա նաեւ խուլ ու համր է»։
ՀՀԿ մամուլի խոսնակի խոսքով՝ ԵԽԽՎ պատգամավորները պետք է համապատասխան հետեւություն անեն Չավուշօղլուի պահվածքից, քանի որ ԵԽԽՎ նախագահի պաշտոնն զբաղեցնողը առաջնորդվում է ոչ թե եվրոպական բարձր չափանիշներով, այլ «ԵԽԽՎ-ն շփոթում է ֆեոդալական Թուրքիայի սուլթանի արքունիքի հետ»։