Երեկ երեկոյան, ժամը 21.20-ի սահմաններում, Խանջյան եւ Հերացի փողոցների խաչմերուկում՝ Տնտեսագիտական համալսարանի մոտ գտնվող կամրջի վրա, տեղի է ունեցել ավտովթար։ Դեռեւս չպարզված հանգամանքներում իրար են բախվել «ԲՄՎ» (16 ՍԼ 866) եւ «ՎԱԶ-2106» (63 ՍՏ 132) մակնիշի ավտոմեքենաները։ Բախման արդյունքում «ԲՄՎ»-ի վարորդն ու «06»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են շտապօգնության հանրապետական հիվանդանոց, իսկ «06»-ի վարորդը տեղում մահացել է։ Դեպքի վայր էին ժամանել Երեւանի ճանապարհային ոստիկանության եւ փրկարար ծառայության աշխատակիցները։ Միայն փրկարարների միջամտությամբ հնարավոր եղավ վարորդի դին դուրս հանել ավտոմեքենայից։
Ուշ երեկոյան հիվանդանոցում մահացավ նաեւ «06»-ի ուղեւորը։