Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՎԱԿԱՆԱՉԱՓ ԲԱԶՄԱԿԱՐԾԻՔ ՉԵՆՔ

Հունիս 25,2010 00:00

\"\"

ԵԽԽՎ համազեկուցողները Երեւան կգան 2011-ի գարնանը: Այդ մասին է ասված Եվրոպայի խորհրդի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: Մեջբերված է համազեկուցողների ուղղակի խոսքը. «Ինչ վերաբերում է ԱԺ նախագահի նամակում՝ «Ընտրական օրենսգրքի» նախագծին, մենք նկատի ենք ունենում, որ հատուկ այդ նպատակով ստեղծված աշխատանքային խումբն այն չի քննարկել ընդդիմության հետ: Պարզ է, որ ցանկացած «Ընտրական օրենսգիրք», որը չի քննարկվել երկրի տարբեր քաղաքական ուժերի հետ եւ հիմնված չէ հնարավորինս լայն փոխհամաձայնության վրա՝ չի օգնի ստեղծել հանրության անհրաժեշտ վստահությունը ԸՕ-ի հանդեպ»: Ի հավելումն՝ համանախագահողներն իրենց մտահոգությունն են հայտնել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի փոփոխությունների վերաբերյալ: Նրանք ընդգծել են, թե մի շարք հեղինակավոր կազմակերպություններ քննադատել են այդ փոփոխությունները՝ համարելով, որ դրանք չեն ապահովելու լրատվամիջոցների բազմակարծության անհրաժեշտ միջավայրը Հայաստանում: Այս առնչությամբ նրանք նշել են, թե Վեհաժողովի տեսակետն է՝ ինչպես ամրագրված է նրա մի շարք բանաձեւերում, որ Հայաստանի ԶԼՄ-ների օրենսդրական բարեփոխումների արդյունքը պետք է լինի ոչ միայն լիովին թափանցիկ արտոնագրման գործընթացը, այլ նաեւ լրատվամիջոցների՝ ավելի բազմազան եւ բազմակարծիք միջավայրը, քան ներկայումս առկա է Հայաստանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել