Լրահոս
Օրվա լրահոսը

Գիտնականները պարզել են

Հունիս 24,2010 00:00

«Critical Care» ամսագրում հրապարակված նոր հետազոտության հեղինակները պարզել են, թե ինչու է կլինիկական մահվան դեպքում հիվանդն ունենում անդրշիրիմյան զգացողություններ: Պատճառն արյան մեջ ածխաթթու գազի մակարդակի ավելացումն է: Ըստ հետազոտության հեղինակների՝ մինչ օրս գիտությանը հայտնի չէ, թե ինչի հետ են կապված անդրշիրիմյան զգացողությունները: Սակայն այս հետազոտությունն առնվազն օգնում է գտնել ֆիզիկական վիճակի եւ առեղծվածային պատկերների կապի հետքը: CO2 գազի եւ արյան շիճուկում կալիումի բարձր մակարդակները համարվում են այն էական գործոնները, որոնք կլինիկական մահվան ժամանակ առաջացնում են անդրշիրիմյան զգացողություններ:
Հետազոտողներն ուսումնասիրել են միջինը 53 տարեկան 52 հիվանդի՝ 42 տղամարդ եւ 10 կին: Նրանք բոլորը ենթարկվել էին կլինիկական մահվան: drugs.am-ը նշում է, որ առավել արտահայտված անդրշիրիմյան զգացողություններով հիվանդների արյան մեջ բարձր էին ածխաթթու գազի եւ կալիումի մակարդակները:
Սա մեկ քայլ է դեպի առեղծվածային երեւույթների բնույթը պարզելը: Գիտնականները դեռեւս չեն կարողանում գտնել սեռի, տարիքի, կրոնի, մահվան հանդեպ վախի եւ անդրշիրիմյան զգացողությունների միջեւ կապը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել