Լրահոս
Օրվա լրահոսը

Անչափահասներին արգելվել է հաճախել սոլյարի

Հունիս 24,2010 00:00

Ավստրիայում արգելել են անչափահասներին օգտվել սոլյարիի ծառայություններից, քանի որ ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցության տակ մելանոմայի զարգացման հավանականությունը բավականին բարձր է: Նմանատիպ արգելք արդեն գոյություն ունի Գերմանիայում եւ Ֆրանսիայում, իսկ եվրոպական մի շարք այլ երկրներ մշակում են նմանատիպ օրենսդրություններ: 2009 թ. նոյեմբերից Բրազիլիայում էսթետիկական նկատառումներով սոլյարիների օգտագործումը ընդհանրապես արգելվել է: Այս նախաձեռնությունների առիթ են հանդիսացել մի շարք գիտական աշխատանքներ, որոնք վկայում են այն մասին, որ մինչեւ 35 տարեկան հասակը սոլյարիներում օգտագործվող քաղցկեղածին ճառագայթները 75%-ով ավելացնում են մելանոմայով հիվանդանալու հավանականությունը: Այս նյութերի հիման վրա ԱՀԿ-ն արեւահարման սարքերը պաշտոնապես ներառել է քաղցկեղի զարգացման գործոնների շարքում՝ ծխախոտի եւ այլնի հետ միասին: Ինչպես հայտնում է ավստրիական երիտասարդության հարցերով զբաղվող նախարարությունը, արգելքն ուժի մեջ է մտել սեպտեմբերի 1-ից: Նոր օրենքը սահմանում է, որ սոլյարիների տնօրինությունը եւս պետք է միջոցներ ձեռնարկի տարիքային սահմանափակման արգելքի կատարումը հսկելու համար: doctors.am-ը նշում է՝ օրինազանցներին սպասվում է 2180 եվրո տուգանք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել