Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչով է զբաղված ինտերնետամոլիկների 75%-ը

Հունիս 24,2010 00:00

Nielsen վերլուծաբանական ընկերության տվյալներով՝ ինտերնետ օգտագործողները ապրիլ ամսին բլոգներում եւ սոցցանցերում անցկացրել են միջինը 6 ժամ: Ընդհանուր առմամբ՝ «ինտերնետչիկները» սոցցանցերում անցկացրել են 110 մլրդ րոպեից ավելի: Այսպիսով, ամեն 9 րոպեից 2-ը ցանցում մարդիկ կարդում կամ մեկնաբանություն են գրում բլոգներում:
Նման ռեսուրսների լսարանը մեկ տարում աճել է 24%-ով եւ 66%-ով մեծացել է ժամանակը, որ մարդիկ անցկացնում են այդ կայքերում: Իսկ հայտնի Facebook սոցցանցը դարձել է աշխարհում ամենահայտնի 3-րդ կայքը: Համաշխարհային սարդոստայնի օգտագործողների 54%-ը Facebook.com-ի լսարանից են: Բլոգների եւ սոցցանցերի հաճախորդների ամենաբարձր վարկանիշը Բրազիլիայում է: Երկրորդ եւ երրորդ տեղում են համապատասխանաբար Իտալիան եւ Իսպանիան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել