Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԵՆՏԻԿՅԱՆ-ՄՈՒՉԻՆՈ՝ ՀՈՒԼԻՍԻ 17-ԻՆ

Հունիս 24,2010 00:00

Առաջին միջին քաշային կարգում WBO/WBA/ WIBF վարկածներով աշխարհի չեմպիոն Սյուզի Կենտիկյանը տիտղոսների պաշտպանության հերթական մենամարտն անցկացնելու է հուլիսի 17-ին: Այդ օրը Գերմանիայի Շվերին քաղաքում «Մարդասպան Թագուհու» մրցակիցը լինելու է մեքսիկացի Արելի Մուչինոն, որն իր հաշվարկում ունի 11 հաղթանակ (6-ը՝ ժամկետից շուտ) եւ 1 ոչ-ոքի: Հիշեցնենք, որ Սյուզին պրոֆեսիոնալ ռինգում հաղթել է իր անցկացրած բոլոր 27 մենամարտերում, որոնցից 16-ը՝ նոկաուտով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել