Լրահոս
Օրվա լրահոսը

ՖԻԴԵ-Ի ԿԱՆԱՆՑ «Grand Prix»-Ը՝ ՋԵՐՄՈՒԿՈՒՄ

Հունիս 24,2010 00:00

Այսօր Ջերմուկում մեկնարկում է ՖԻԴԵ-ի կանանց «Grand Prix» մրցաշարի չորրորդ փուլը, որին տրվել է «Հենրիկ Գասպարյանի հուշամրցաշար» անվանումը:
Առողջարանային այս քաղաքում հարաբերությունները պարզելու են հավաքվել Հու Յիֆանը, Սյու Յուհուան, Շեն Յանը (երեքն էլ՝ Չինաստան), Անտոանետա Ստեֆանովան (Բուլղարիա), Պիա Կրամլինգը (Շվեդիա), Տատյանա Կոսինցեւան, Բաիրա Կովանովան (երկուսն էլ՝ Ռուսաստան), Մայա Չիբուրդանիձեն, Նանա Ձահնիձեն (երկուսն էլ՝ Վրաստան), Լիլիթ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանը (երկուսն էլ՝ Հայաստան), Մարթա Ֆիերոն (Էկվադոր):
Մրցաշարի հաղթողն ու մրցանակակիրները հայտնի կդառնան հուլիսի 5-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել