Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆուտբոլասերը խեղդվել է գետում

Հունիս 24,2010 00:00

Հարավային Կորեայի դուրս գալը փլեյ-օֆ՝ ողբերգական ավարտ ունեցավ այդ երկրի հավաքականի երկրպագուներից մեկի համար, որը խեղդվեց գետում:
Սեուլցի քսանամյա երեք ուսանողներ իրենց թիմի՝ Նիգերիայի հետ ոչ-ոքի (2:2) անելուց հետո, որը հարավկորեացիներին 1/8 եզրափակչի ուղեգիր պարգեւեց, որոշել են լողալ Խան գետում: Նրանք ջուրը նետվել են երեքով, սակայն դուրս են եկել երկուսը:
Քիչ անց ընկերները գետից հանել են երրորդին ու տեղափոխել հիվանդանոց: Սակայն բժիշկները անզոր են եղել նրա կյանքը փրկել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել