Լրահոս
Օրվա լրահոսը

Իտալիան հաղթանակը կգնի՞

Հունիս 24,2010 00:00

Իտալացի քաղաքական գործիչ Ումբերտո Բոսսին, որը ներկայացնում է «Հյուսիսի լիգա» կուսակցությունը, ենթադրում է, որ «F» խմբում հանդես եկող իր երկրի ազգային հավաքականը խմբային պայքարի վերջին խաղում կապահովի հաղթանակը Սլովակիայի նկատմամբ եւ կանցնի 1/8 եզրափակիչ, բայց դա կանի ոչ ազնիվ ճանապարհով:
«Իմ կանխատեսումը ոչ մի նշանակություն չունի, քանի որ նրանք պատրաստվում են գնել խաղի ձեռնտու հաշիվը: Կտեսնեք, որ արդեն հաջորդ մրցաշրջանում մեր երկրի առաջնության «A» սերիայում հանդես կգան սլովակցի երկու-երեք ֆուտբոլիստներ»,- Բոսսիին մեջբերում է իտալական «football Italia»-ն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել