Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Չկա չարիք՝ առանց բարիքի

Հունիս 24,2010 00:00

Բրազիլիայի հավաքականի կիսապաշտպան Կական որակազրկման պատճառով իրեն ընձեռված ազատ ժամանակից որոշել է օգուտ քաղել: Մադրիդի «Ռեալի» խաղացողը աշխարհի առաջնության նախաշեմին առողջության հետ կապված խնդիրներ ուներ եւ հարկադրված էր արագացված ռեժիմով մասնակցել մարզումներին: «Հարկավոր է դրական լիցքերը պահպանել: Ես այս մի քանի օրը կօգտագործեմ մարզումների ժամանակ մկաններս ծանրաբեռնելու եւ մի քանի հատուկ վարժություն կատարելու համար, որպեսզի 1/8 եզրափակչում մարտական լրիվ պատրաստվածությամբ խաղադաշտ մտնեմ»,- Կակայի խոսքերը մեջբերում է AS գործակալությունը: Աշխարհի հնգակի չեմպիոն Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստը կասկած չունի, որ իր թիմը հաղթահարելու է խմբային մրցաշարի արգելքը:
ՀԱՀ-ը կստանա 93 միլիարդ ռանդ շահույթ
Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունը աշխարհի առաջնությունից կստանա 93 միլիարդ ռանդ շահույթ: Միայն առաջին շաբաթում այստեղ հյուրանոցային բիզնեսի շահույթը կազմել է 6,5 միլիարդ ռանդից ավելի: Տուրիզմի նախարարության տվյալներով, յոթ օրում երկիր է մտել 456 հազար մարդ, որոնցից յուրաքանչյուրը ՀԱՀ- ի տնտեսությանը կթողնի ավելի քան 12 հազար ռանդ: Գումարների գոյացման հիմնական աղբյուրներն են՝ խաղերի տոմսերի վաճառքը, զբոսաշրջությունը, հյուրանոցները, երկրի ներսում ավիաթռիչքները, ռեստորանները, բարերը, խանութները:
«Բաֆանա-Բաֆանայի» անվան հետ կապված ցանկացած իրի պահանջարկը ՀԱՀ-ում աճել է շուրջ 50 անգամ: Առաջնության գրեթե երեք միլիոն տոմսերից գնվել է 98%-ը: Քսան առաջին հանդիպումներին ստադիոններում հետեւել է մեկ միլիոն հանդիսական, իսկ հեռուստաէկրանների առջեւ խաղերը դիտել է 500 միլիոնից ավելի մարդ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել