Լրահոս
Օրվա լրահոսը

Հարցազրույցի մեկ ժամն արժե $14 հազար

Հունիս 24,2010 00:00

Չիլիի հավաքականի մամուլի քարտուղար Կլաուդիո Օլմեդոն լրատվամիջոցներին տեղեկացրել է, թե իրենց ֆուտբոլիստների հետ շփվելն ինչ արժե: Նրա խոսքերով, էքսկլյուզիվ հարցազրույցի համար իրենց ֆեդերացիային պետք է վճարել $14 հազար եւ մամուլի ասուլիսից հետո մեկ ժամ հարցազրույց վարելու իրավունք ստանալ: Այս պայմանը չի տարածվում այն հեռուստաընկերությունների վրա, որոնք աշխարհի առաջնության հանդիպումները հեռարձակելու իրավունք ունեն: Ընդ որում, հարցազրույց կարելի է վարել միայն այն ֆուտբոլիստների հետ, որոնք հրավիրված են եղել մամուլի ասուլիս:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել