Յամայկայի ոստիկանությունը Քինգստոնի աղքատ արվարձանում հաջողացրել է, ի վերջո, ձերբակալել հայտնի թմրաբարոն, «Դուդուս» մականունով 41-ամյա Քրիստոֆեր Քոուկին (նկարում): Իրավապահները մայիսից որոնում էին նրան: Այդ ընթացքում Քինգստոնում բազմաթիվ անգամ զինված բախումներ են եղել նրա կողմնակիցների, այդ թվում՝ արվարձանի բնակիչների եւ ոստիկանության միջեւ: BBC-ի մատուցմամբ, այդ բախումներից միայն չորսի արդյունքում զոհվել է ավելի քան 70 մարդ: Յամայկայի կառավարությունը դեռ մայիսին որոշում էր կայացրել Քոուկին արտաքսել ԱՄՆ, որտեղ նրան կասկածում են հանցավոր խմբավորում ստեղծելու մեջ, որը 1980-ականների «կոկաինային պատերազմների» ժամանակ տասնյակ սպանություններ է իրականացրել: Բացի այդ, խմբավորումը զբաղվել է զենքի առեւտրով:
Քոուկի ձերբակալության ընթացքում տեղի ունեցած փոխհրաձգությունների ընթացքում հնարավոր զոհերի մասին չի հաղորդվում: