Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՏԱՐԱՆԸ ՄԵՐԺԵՑ ՎԻԿՏՈՐ ՅՈՒՇՉԵՆԿՈՅԻ ՀԱՅՑԸ

Հունիս 24,2010 00:00

\"\"Դոնեցկի վարչական վճռաբեկ դատարանը չորեքշաբթի օրը հաստատել է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոյի՝ Ստեպան Բանդերային Ուկրաինայի հերոսի կոչում շնորհելու մասին հրամանագրի անօրինական լինելու հանգամանքը եւ զրկել է Բանդերային՝ հերոսի կոչումից: «ՀԼԸ-ծՏՉՏրՑՌ»-ի մատուցմամբ, ավելի վաղ նախկին նախագահի հրամանագիրն անօրինական էր ճանաչել Դոնեցկի մարզային վարչական դատարանը, որի կայացրած որոշումը վճռաբեկ դատարանում բողոքարկել էր ավելի քան 20 մարդ, այդ թվում՝ նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոն եւ Ստեպան Բանդերայի թոռը՝ կրտսեր Ստեպան Բանդերան, ով Կանադայի քաղաքացի է:
Հիշեցնենք, որ Բանդերային Ուկրաինայի հերոսի կոչում շնորհելու մասին հրամանագիրը նախկին նախագահ Յուշչենկոն ստորագրել էր դեռ 2010թ. հունվարի 22-ին, իսկ հունվարի 27-ին Դոնեցկի փաստաբաններից մեկը՝ Վլադիմիր Օլենցեւիչը քաղաքի վարչական դատարանում բողոքարկել էր հրամանագրի օրինականությունը՝ հայտարարելով, թե այդ կոչումը պետական բարձր աստիճան ունի, որը շնորհվում է բացառապես Ուկրաինայի քաղաքացիներին, իսկ Ստեպան Բանդերան այդպիսին չի հանդիսանում, քանի որ նա մահացել է արտերկրում՝ Ուկրաինայի անկախ պետության ձեւավորումից դեռ շատ առաջ: Հիշեցնենք, որ Ստեպան Բանդերան 1909-59թթ. Ուկրաինայի ազգայնական կազմակերպության առաջնորդն ու Ուկրաինայի ապստամբ բանակի հիմնադիրներից մեկն է եղել, որի նպատակը անկախ Ուկրաինայի ձեւավորումն էր եւ երկու կայսրությունների՝ ԽՍՀՄ-ի եւ Երրորդ Ռեյխի դեմ պայքարը: Բանդերայի եւ նրա զինակիցների գործունեությունը քննադատության է ենթարկվում հատկապես 2-րդ համաշխարհային պատերազմի վետերանների եւ քաղաքական գործիչների կողմից, ովքեր բանդերացիներին մեղադրում են նացիստների հետ համագործակցելու մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել