Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՐԱՆԸ ՀԱՐՁԱԿՎԵԼ Է ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԻՐԱՔԻ ՍԱՀՄԱՆԻ ՎՐԱ

Հունիս 24,2010 00:00

Իրանի զինված ուժերը հունիսի 23-ին հարձակվել են Հյուսիսային Իրաքի սահմանի ուղղությամբ, որտեղ ենթադրվում է, որ դիրքավորված են Քրդական բանվորական կուսակցության անդամները: Իրանի բանակն իր հիմնական հարվածը հասցրել է Քանդիլի լեռների շրջակայքին: Զոհերի ու վիրավորների մասին դեռ չի հաղորդվում: Այդ մասին փոխանցում է news.am-ը: Նախորդ շաբաթ էլ թուրքական բանակն էր խոշոր ռազմական գործողություն իրականացրել Հյուսիսային Իրաքի սահմանին՝ այն բանից հետո, երբ PKK-ի զինյալները ինքնաձիգներից եւ ականանետներից կրակ էին բացել Հաքքարիի մարզում թուրքական ռազմական հենակետի ուղղությամբ: Հիշեցնենք, որ դրա արդյունքում 11 թուրք զինվոր էր զոհվել, 14-ը՝ վիրավորվել: Եվս 4 զինվորական զոհվել էր ականների պայթյունից:
Նույն աղբյուրի մեկ այլ տեղեկության համաձայն, Իրանին հետեւելու համար Իսրայելը տիեզերք է բաց թողել հերթական Ofek-9 լրտես-արբանյակը, որի մեկնարկը կայացել է Թել-Ավիվի «Պալհալիմ» ռազմաօդային բազայից՝ «Շավիտ» հրթիռակրի օգնությամբ: Ինչպես տեղեկացնում է K2kapital-ը, Ofek-7 հետախուզական արբանյակը արձակվել է 2007թ. հուլիսին: Այն Ofek-6 արբանյակի կատարելագործված մոդելն է, որը խորտակվել է Միջերկրական ծովում՝ 2004թ.: Ներկայումս հետախուզական արբանյակների իսրայելական խմբում վեց սարք կա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել