Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱԿ-ը հետաքննում է քաղաքացիական պատերազմի հետեւանքները

Հունիս 24,2010 00:00

\"\"ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը 2009թ.-ին Շրի-Լանկայում քաղաքացիական պատերազմի վերջին փուլի ընթացքում մարդու իրավունքների ոտնահարման հնարավոր դեպքերը հետաքննելու նպատակով հանձնաժողով է ստեղծել: Պան Գի Մունի ներկայացուցիչը հաղորդել է, որ հանձնաժողովը, որի կազմում երեք մարդ կա, կառաջարկի, թե ինչպիսի միջոցառումներ է պետք ձեռնարկել այդ հանցագործությունների համար ենթադրյալ մեղավորների նկատմամբ:
ՄԱԿ-ի տվյալներով, Շրի-Լանկայում կառավարական բանակի եւ թամիլ-ապստամբների միջեւ տեղի ունեցած ռազմական գործողությունների 5 ամիսների ընթացքում ավելի քան 7 հազար խաղաղ բնակիչ է զոհվել: Իրավապաշտպան կազմակերպությունները ռազմական հանցագործությունների մեջ մեղադրում են հակամարտության երկու կողմերին էլ: Նրանք հիմնվում են լուսանկարների եւ տեսագրությունների վրա, որտեղ կան թամիլ ապստամբների մահապատժի ենթարկելու, նաեւ փախստականների ճամբարները հրետակոծելու կադրեր: Ապստամբները մեղադրվում են ռազմական գործողությունների ընթացքում քաղաքացիական անձանց որպես վահան օգտագործելու, նաեւ հակամարտության գոտին լքել փորձող մարդկանց սպանելու մեջ: 37 տարի տեւած քաղաքացիական պատերազմը ավարտվել է անցած տարի՝ ապստամբների «Թամիլյան վագրեր» խմբավորումների պարտությամբ: ՄԱԿ-ի տվյալներով, այդ պատերազմի զոհ է դարձել ընդհանուր առմամբ 100 հազար մարդ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել