Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼՆԵՐԸ՝ ՈՒՐԱԼՈՒՄ

Հունիս 24,2010 00:00

Շուրջ 50 երկրից, այդ թվում՝ Հայաստանից, Ադրբեջանից, Դանիայից, Չադից, ԱՄՆ-ից, Հնդկաստանից ժամանած ուսանողներ, երիտասարդ գիտնականներ ու դասախոսներ կմասնակցեն Եվրասիական միջազգային երիտասարդական տնտեսական ֆորումի եզրափակիչ փուլին, որը կկայանա հունիսի 28-29-ին Եկատերինբուրգում՝ Ուրալի պետական տնտեսագիտական համալսարանի բազայում: Ինչպես «Առավոտին» տեղեկացրել են կազմակերպիչները, նման միջոցառում, որը նպատակ ունի Եկատերինբուրգը դարձնել ինտելեկտուալ երիտասարդության կենտրոն, կայանում է առաջին անգամ: Եվրասիական միջազգային երիտասարդական ֆորումին աջակցել են ՌԴ նախագահը, վարչապետը: Միջոցառումից առաջ շքեղ հրավառությամբ շոու է սպասվում, նախ հրապարակով իրենց երկրների դրոշներով կանցնեն պատվիրակությունները, ապա թմբկահար աղջիկները, այնուհետեւ կընթանա բուն միջոցառումը, որի շրջանակներում Եկատերինբուրգի ակադեմիական թատրոնը հյուրերին կներկայանա «Ոսկե դիմակի» արժանացած իր «Եկատերինա Մեծ» բեմադրությամբ, կլինեն միջազգային համակարգչային խաղերի մրցույթ, երիտասարդական ատենախոսությունների ներկայացում, էքսկուրսիաներ եւ այլն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել