Լրահոս
Օրվա լրահոսը

«Կրթական» մտահոգություններ

Հունիս 24,2010 00:00

«Ժառանգություն» խմբակցությունը երեկ հրապարակել է իր տեսակետը «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխությունների նախագծի վերաբերյալ: «Ժառանգությունը» գտնում է, որ նախագծերը լավ առիթ դարձան, որ հասարակությունն ու իշխանությունն աուդիտի ենթարկի մեր կրթական համակարգը՝ կապված դասավանդվող լեզուների հետ: «Վերջին 2 ամսվա ընթացքում պարզվեց, որ. 1. Այսօր ունենք 30 դպրոց, որտեղ ռուսաց լեզվի դասավանդումը սկսվում է 1-ին դասարանից, ունենք երկլեզու գործող դասարաններ՝ հատուկ ստեղծված դասագրքերով: 2. Ունենք 1995թ.-ի նոյեմբերին Հայաստանի եւ Ֆրանսիայի կառավարությունների միջեւ կնքված մշակութային, գիտական եւ տեխնիկական համաձայնագրով սահմանված կետ, որով երկլեզու դասարանների ընդլայնման միջոցով մասնավոր ուշադրություն է դարձվում մասնագիտական ֆրանսերենին: Հավանաբար այս կետի կիրառումը տարածվում է Երեւանի թիվ 119 կամ թիվ 48 ֆրանսերեն թեքումով դպրոցների ուսումնական պլանների վրա: 3. Փաստորեն ունենք նաեւ «Որակի միջազգային դպրոց», որտեղ առարկաներն ուսուցանվում են բացառապես անգլերեն, ինչպես նաեւ՝ ֆրանսերեն, հայերեն եւ ռուսերեն: Այսինքն՝ «Լեզվի մասին» օրենքի խախտումով են գործում վերոնշյալ դպրոցները կամ դասարանները, որովհետեւ վերոնշյալ օրենքով օտարալեզու հանրակրթական ուսումնական հաստատություն ՀՀ-ում չի կարող լինել»,- ասվում է «Ժառանգության» տարածած հաղորդագրության մեջ:
Ի թիվս այլ հարցերի, անդրադարձ կա նաեւ «էքստեռնիկների» խնդրին, դպրոցներում աշակերտների թվի հավելագրմանը, համատարած անպատժելիությանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել