Լրահոս
Օրվա լրահոսը

Բաց դաս՝ Վայոց ձորում

Հունիս 24,2010 00:00

Այն՝ ինչ տեսանք, ոչ սովորական այցելություն էր Վայոց ձորի պատմաճարտարապետական հուշարձաններ։ Օրերս Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի ուսանողները՝ ապագա լրագրողները սյուժեներ էին նկարահանում, ձայնագրություններ կատարում զբոսաշրջիկների հետ եւ հարցազրույցներ վարում։ «Այս պրակտիկան մենք վաղուց ենք կիրառում,- ասաց բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանը,- նման այցելությունները երկրի տարբեր տարածաշրջաններ՝ վեր են ածվում իրական միջավայրում տեսական գիտելիքների կիրառման հնարավորության։ Այլ խոսքով, տարբեր ժանրերով նյութեր են պատրաստվում իրական հերոսների հետ՝ իրական միջավայրում»։ Ամբողջ օրվա ընթացքում օպերատորը ոչ մի րոպե հանգիստ չառավ. ուսանողները բազմաթիվ սյուժեներ նկարահանեցին, հարցազրույցներ վարեցին, ասուլիսների մասնակցեցին։ Ապագա լրագրողներին սիրով ընդունեց եւ բացատրություններ, մեկնաբանություններ տվեց Հայ առաքելական եկեղեցու Սյունյաց թեմի առաջնորդ Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանը։ Լրագրողների հարցասիրությունը բազմազան եւ բազմաթեմա էր՝ սկսած մարզի պատմաճարտարապետական հուշարձանների տարեգրությունից, վերջացրած նոր-նոր համաշխարհային ճանաչում ձեռք բերած հնագույն կոշիկի (տրեխի) հետ կապված պեղումները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել