Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՁՐԵՎՆ ՈՒ «ԺԱՆԳԸ» ՎՆԱՍՈՒՄ ԵՆ

Հունիս 24,2010 00:00

Գեղարքունիքի մարզպետարանից տեղեկացանք, որ Վարդենիսի տարածքի Մասրիկի հարթավայրի ավելի քան 8000 հեկտար աշնանացան ցորենի ցանքատարածություններից 6000 հեկտարը վարակված է «ժանգ» սնկային հիվանդությամբ: Այս հարթավայրից նորմալ տարիներին մոտ 20 հազար տոննա ցորեն  է հավաքվում: «Ժանգը» չորացնում է ցորենի հասկի տերեւները եւ բույսն աստիճանաբար զրկվում է հատիկալցման գործընթացից: Ըստ մասնագետների, հիվանդության պատճառը չընդհատվող տեղումներն են եւ բարձր ջերմաստիճանը: Այս պայմաններում հիվանդության կանխարգելմանը չեն օգնում նաեւ թունաքիմիկատները: Նույն անձրեւների պատճառով այս տարի այս տարածաշրջանում փչանում է նաեւ խոտը:
Մարզպետարանից տեղեկացանք նաեւ, որ իրավիճակին ծանոթանալու նպատակով Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը եղել է Մասրիկի հարթավայրում, զրուցել գյուղացիների հետ եւ խոստացել հարցը ներկայացնել ՀՀ կառավարություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել