Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

625 հազար դոլար՝ Անիի Սուրբ փրկիչ եկեղեցուն

Հունիս 24,2010 00:00

Հենվելով «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի թուրքական ծառայության տարածած տեղեկության վրա, tert.am-ը տեղեկացնում է, որ Միացյալ Նահանգները որոշել է ֆինանսական աջակցություն ցուցաբերել Հայաստանի հին մայրաքաղաք, «1000 ու մեկ եկեղեցիների քաղաք» Անիի Սուրբ Փրկիչ եկեղեցու վերանորոգման համար՝ տրամադրելով 625 հազար ԱՄՆ դոլար:
2000 թվականին ԱՄՆ Կոնգրեսի հիմնադրած, Միացյալ Նահանգների պետքարտուղարությանը կից գործող Մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը հրապարակել է այն պատմամշակութային արժեքների ցանկը, որոնց 2010 թվականին կցուցաբերվի ֆինանսական աջակցություն: Այդ ցանկում տեղ է գտել նաեւ ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող Սուրբ Փրկիչ եկեղեցին:
Անիի Սուրբ Փրկիչ եկեղեցին 1996 թվականից ի վեր ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցուցակում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել