Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՔՍԱՅԻՆԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ՓԱԽԱԾ ԵՆ

Հունիս 24,2010 00:00

«Առավոտը» օրեր առաջ տեղեկացրել էր («Մաքսայինից կվերցնեն էլի մի քանի աշխատակիցների»), որ հարուցվել է քրեական գործ՝ «Միկ-Մակ» ՍՊԸ տնօրեն Գարիկ Հովհաննիսյանի նկատմամբ: Նրա գործին միացվել էին նաեւ մի քանի տնօրենի գործ. մասնավորապես՝ «Հովհան Սաք» ՍՊԸ տնօրեն Սարգիս Հովհաննիսյանի, «Ռազլույս» ՍՊԸ տնօրեն Ռազմիկ Բալայանի գործերը: Մաքսայինից այս գործերն ուղարկվել են հատուկ քննչական ծառայություն:
Գործել է կազմակերպված մի խումբ, որն իբր զբաղվել է Հայաստանի համար «ցելոֆաններ», «սկոչներ», պոլիէթիլենային ապրանքատեսակներ ներկրելով: Իրականում միլիարդների հասնող հագուստեղեն, պարենային ապրանքներ են մտել Հայաստանի մաքսային կետեր: Մեր տեղեկություններով, ՀՔԾ-ում վերջին 2 օրվա ընթացքում հետախուզում է հայտարարվել 6 անձի նկատմամբ: Նրանցից մեկը մաքսայինի պետերից է: Նրանց 6-ի նկատմամբ ընտրվել է խափանման միջոց՝ կալանքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել