Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՈՐԳԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ «ՄԵՌՆՈՒՄ» Է

Հունիս 24,2010 00:00

Հայաստանում գորգի արտադրությունը վերջին 10 տարիների ընթացքում ճգնաժամ է ապրում: Ըստ news.am-ի, երեկ լրագրողներին այս մասին ասել է գորգագետ Աշխունջ Պողոսյանը: Ճգնաժամի պատճառը, մասնագետի կարծիքով, այն է, որ այդ գործն այլեւս ձեռնտու չէ. «Գորգերի արտադրության հարցով ես վերջերս զրուցել եմ մի գործարարի հետ, նա ասաց, որ միայն 1 դոլարի փոխարժեքը 450 դրամ լինելու դեպքում է ձեռնտու զբաղվել գորգի արտադրությամբ»: Գորգագետի խոսքով, Նեպալում, Աֆղանստանում ներկայումս արտադրում են Հայաստանում գործվող նույն գորգերից եւ շատ ավելի էժան գներով: «Հայաստանում մեկ քառակուսի մետր գորգ գործելու ինքնարժեքը կազմում է 300-350 դոլար»,- ասաց Աշխունջ Պողոսյանը: Նաեւ հավելեց, որ Հայաստանում   ընդամենը 2 փոքր գորգագործարան կա: Ի դեպ, ամենահին հայկական գորգը, Պողոսյանի հավաստմամբ, 2500 տարվա պատմություն ունեցող «Բազիրիքն» է, որը գտնվում է «Էրմիտաժում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել