Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿԱՍԵՑՐԵ՛Ք ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ»

Հունիս 24,2010 00:00

Մալաթիա-Սեբաստիա համայնքի Րաֆֆու 19 շենքին հարակից այգում կանաչ գոտու հաշվին հերթական շինարարությունն է ընթանում: Բնակիչների վստահեցմամբ՝ շինարարությունը կարող է վնասել ոչ միայն ծառերը, այլեւ ամբողջ թաղամասի խմելու ջրի խողովակաշարը, քանի որ խողովակները հենց այդ հատվածով են անցնում: Րաֆֆու 19 շենքի մոտ 2 տասնյակ բնակիչներ «Մենք են մեր քաղաքի տերը» հասարակական կազմակերպության միջոցով դիմել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ Երեւանի քաղաքապետ Գագիկ Բերգլարյանին. «Խնդրում ենք ձեր աջակցությունը՝ պահպանելու կանաչապատ տարածքը, կասեցնելու շինարարությունը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել