Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԱԶԱՏԱՐՆ ԷԼ ԿՎՆԱՍԻ

Հունիս 24,2010 00:00

Վերջին տարիներին Սեւանա լճի մակարդակի բարձրացումը, ափամերձ օբյեկտներին վնասելուց բացի, սպառնում է նաեւ տարածքներում առկա կոմունիկացիաներին: Այդ նպատակով ՀՀ նախագահին առընթեր Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի, ՀՀ քաղաքաշինության, բնապահպանության, տրանսպորտի եւ կապի ու էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարների հրամաններով ստեղծվել են աշխատանքային խմբեր, որոնք ուսումնասիրել են Սեւանա լճի ջրի մակարդակի բարձրացման հեռանկարային պատկերը եւ անհրաժեշտ միջոցառումների ծավալները։ Ինչպես հայտնում են «ՀայՌուսգազարդ» ընկերությունից, Սեւանա լճի մակարդակի բարձրացմանը զուգընթաց, ջրածածկվող եւ ողողման գոտիներից գազատարների վերատեղադրման նպատակով նախատեսվում է 2010-2011 թվականներին կառուցել շուրջ 8 կմ գազատար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել