Լրահոս
Օրվա լրահոսը

Պոլիէթիլենից պետք է ազատվել

Հունիս 24,2010 00:00

Այսօր մի շարք զարգացած երկրներ շրջակա միջավայրը պահպանելու համար փորձում են ավելի քիչ օգտագործել պոլիէթիլենային տոպրակներ։ Մթերային խանութներում դրանք փոխարինվում են կամ թղթե տոպրակներով, որոնք հնարավոր է վերամշակել եւ կրկին թուղթ ստանալ, կամ կտորից տոպրակներով։ Սակայն մեզ մոտ սպասարկման ոլորտի պատասխանատուները չեն հրաժարվում այդ վնասակար սովորությունից: Օրինակ՝ այս տարվա ֆուտբոլի աշխարհի առաջնությանը Բրազիլիայի հավաքականը ներկայանում է էկոլոգիապես մաքուր մարզահագուստով, այս ակցիայի նպատակը ամենեւին էլ գովազդային չէ, պարզապես մտահոգություն՝ իրենց ապագա սերունդների առողջության մասին:
1993 թվականին մի ընկերություն առաջին անգամ պոլիէթիլենային շշերի վերամշակման արդյունքում արտադրեց ֆլիս գործվածքը:
Սա մի գործվածք է, որը քիմիայի ասպարեզում Նոբելյան մրցանակի արժանացրեց ստեղծողներին։ Ֆլիսը, պոլիպրոպիլենի միջոցով, որն ընկած է գործվածքի արտադրության տեխնոլոգիայի հիմքում, օժտված է հանել խոնավությունը մարմնից։ Խոնավությունը չի ներծծվում գործվածքի մեջ, այլ մթնոլորտ է դուրս գալիս։ Սա մի գործվածք է, որը հարմար է ամառային, սպորտային հագուստների, ինչպես նաեւ ներքնազգեստների արտադրության համար։ Եթե հնարավորություն լիներ ստեղծել նման արտադրություն Հայաստանում, ապա օրական հազարավոր պոլիէթիլենային շշեր չէին նետվի աղբաման, այլ մարդիկ, ինչպես ապակե տարաները կամ շշերը, կհանձնեին եւ կվարձատրվեին։ Դրա արդյունքում շրջակա միջավայրը չէր աղտոտվի եւ, ամենակարեւորը, կարտադրվեր ֆլիս գործվածքը, որը դարձել է առաջատարը՝ համաշխարհային շուկայում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել