Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ-ում ապրում են լավ եւ ավելի լավ

Հունիս 24,2010 00:00

 ԵՄ Eurostat վիճծառայությունը, ըստ tert.am-ի, չափել է ԵՄ-ի 27 անդամ երկրների տնտեսությունների հարստությունները. Լյուքսեմբուրգը կրկին գլխավորում է վարկանիշային աղյուսակը, իսկ Ռումինիան եւ Բուլղարիան կրկին ցուցակի վերջին հորիզոնականներում են: Հարստության եւ աղքատության միջեւ տարբերությունը 7-ակի է (2008-ին 9-ակի էր): Լյուքսեմբուրգում հաշվարկվող ցուցանիշը 2009թ. գերազանցել է ԵՄ միջին մակարդակը 2,7 անգամ: Շահեկան դիրքերում են Իռլանդիան, Նիդեռլանդները, Ավստրիան, Շվեդիան, Դանիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան եւ Բելգիան, որոնց հարստության ցուցիչները ԵՄ-ի միջին ցուցիչից բարձր են 15-35%-ով: Առավել համեստ են Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի, Իտալիայի ցուցիչները: Միջինեվրոպական մակարդակից ավելի ցածր տեղաբաշխվել են 14 երկրներ: Սլովենիային, Չեխիային, Մալթային, Պորտուգալիային եւ Սլովակիային 10-30% չի բավականացրել ԵՄ միջին ցուցիչին հասնելու համար: Նրանց հաջորդում են Հունգարիան, Էստոնիան, Լեհաստանը եւ Լիտվան, վերջին երեք տեղերն են զբաղեցնում Լատվիան, Ռումինիան եւ Բուլղարիան: Եվրոգոտուն չպատկանող Դանիան եւ Մեծ Բրիտանիան զբաղեցրել են ցուցակի 6-7-րդ տեղերը, Չեխիան՝ 17-րդը՝ առաջ անցնելով եվրոգոտու աութսայդերներ Մալթայից, Պորտուգալիայից եւ Սլովակիայից: Ճգնաժամային 2009-ը ԵՄ ոչ բոլոր երկրներն են անկորուստների հաղթահարել: Նախորդ տարի Լյուքսեմբուրգի հարստությունը բարձր էր ԵՄ միջին մակարդակից 176%-ով: Ճգնաժամը լավ է հաղթահարել Ֆինլանդիան, որի ՀՆԱ-ի ցուցիչը բարձրացել է 7%-ով: Իրենց հարստությունը 2009թ. ավելացրել են նաեւ Ավստրիան, Շվեդիան եւ Դանիան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել