Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀԱԿ-Ի ԵՐԻՏԹԵՎԸ ՆԱՄԱԿՈՎ ԴԻՄԵԼ Է ՆԱԽԱՐԱՐԻՆ

Հունիս 24,2010 00:00

Երեկ Հայ ազգային կոնգրեսի երիտասարդները արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանին նամակ են ուղարկել, որում մասնավորապես ասված է, որ մայիսի 31-ին ձերբակալված եւ հետագայում երկամսյա ժամկետով կալանավորված Դավիթ Քիրամիջյանն «այս պահին ունի առողջական լուրջ խնդիրներ (նրա վիրահատված ոտքը արդեն կորցնում է շարժունակությունը, բերման ենթարկվելիս գլխին հասցված հարվածների պատճառով տեղաշարժվել է նրա ծնոտը, առաջացել են սուր գլխացավեր, եւ արդեն հունիսի 21-ից պարբերաբար արնահոսություններ են սկսվել)»: Նա մակի հեղինակները նախարարին տեղեկացրել, են, որ այդ մասին իրազեկված են ՀՀ-ում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի դեսպանատներում, Շվեդիայի հյուպատոսարանում, ԵԽ ներկայացուցչությունում եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակում, ու հորդորել են Գեւորգ Դանիելյանին՝ անմիջապես արձագանքել նամակին եւ «հետամուտ լինել», որպեսզի Քիրամիջյանը համապատասխան բուժզննման ենթարկվի ու ապահովվի ստացիոնար եւ մասնագիտական բժշկական հսկողությամբ՝ հակառակ դեպքում Դավիթի օրեցօր վատացող առողջական վիճակը կարող է ծանր հետեւանքներ առաջացնել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել