Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՏԵՐԱԶՄԸ ԿԼԻՆԻ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ

Հունիս 24,2010 00:00

Լեռնային Ղարաբաղում պատերազմական գործողությունների վերսկսումը չի բացառվում՝ հատկապես Ադրբեջանի կողմից պարբերաբար արվող ռազմատենչ հայտարարությունների համապատկերում։ Այդ մասին, «news.am»-ի մատուցմամբ, հայտարարել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը՝ ռուսական ԶԼՄ-ների թղթակիցների հետ զրույցում: «Նման հայտարարություններ Բաքվից հնչում են գրեթե ամեն օր: Այդ երկրում հակահայկական, հակաղարաբաղյան հիստերիա է տիրում։ Պետական քարոզչական մեքենան վաղուց գործում է այդ ձեռագրով, ինչի մասին վկայում են սահմանային գոտում տեղի ունեցած հենց վերջին սադրիչ գործողությունները, որոնք էլ մեր բանակի զինվորների զոհվելու պատճառ հանդիսացան»,- նշել է Բակո Սահակյանը՝ միաժամանակ հավելելով, թե «նման վերաբերմունքով էլ ավելի է բարձրանում մեր բանակի մարտունակությունը, եւ պատերազմի վերսկսման դեպքում մեզ ոչինչ չի մնա անել, քան՝ ռազմական գործողություններ վարել Ադրբեջանի տարածքում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել