Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԿՈՂՈՊՈՒՏ ԴԱԼԱՆԻ ՆԵՐՍՈՒՄ

Հունիս 24,2010 00:00

«Առավոտի» տեղեկություններով՝ հունիսի 21-ին, ժ. 12.30-ի սահմաններում, Նալբանդյան փողոցի թիվ 29 շենքի բակում անհայտ անձը բացահայտ հափշտակել է 18-ամյա Արթուր Ժամհարյանի պարանոցի ոսկե շղթան՝ պատճառելով 170 հազար դրամի նյութական վնաս։ Մեզ հայտնի դարձավ, որ հունիսի 22-ին ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնի աշխատակիցները կողոպուտ կատարելու կասկածանքով բերման են ենթարկել Ներքին Շենգավիթի 9-րդ փողոցի բնակիչ 33-ամյա Անդրանիկ Ռուբենի Բադալյանին։ Այսօր Կենտրոնի քննչական բաժինը միջնորդությամբ դիմելու է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը երկու ամսվա կալանք սահմանի կասկածյալ կողոպտչի նկատմամբ։ Պարզվել է նաեւ, որ Ա. Բադալյանը նախկինում էլ կատարել է մեկ տասնյակից ավելի կողոպուտներ եւ հիմնականում թիրախ է ընտրել երիտասարդ տղաների։ Կողոպտիչը նախ մոտեցել է իր հերթական զոհին, ասել, թե՝ «դու իմ քրոջը բան ես ասել, քուրս դալանում ա, արի գնանք՝ պարզելու» եւ, միամիտ զոհերը հավատալով նրա խոսքերին, դառնում էին նրա զոհը։ Հափշտակված շղթաների մի մասը հայտնաբերվել է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել